copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 08-04-2023

Սաակաշվիլին Բայդենի վարչակազմին կոչ է անում Վրաստանի իշխանությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությանը կոչ է արել դիվանագիտական ​​ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար։

Ինչպես փոխանցում է վրացական Gruzia Online լրատվական գործակալությունը, այս մասին Սաակաշվլին ասել է իր նամակում, որը հրապարակվել է Politico պարբերականում։

Վրաստանի նախկին նախագահը նամակում հայտնել է, որ գտնվում է մահվան շեմին։ Նա պնդել է, որ իրեն պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների են ենթարկել, և կան ապացույցներ, որ իր օրգանիզմում ծանր մետաղներ են հայտնաբերվել:

Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ եթե ինքն արտասահմանում բուժում չստանա, ապա, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կմահանա։ Նրա խոսքով՝ իր մահը կարող է քաղաքական քաոս առաջացնել Վրաստանում։ Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ իր մահը կհամարվի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը։ «Սա ուժեղ ազդանշան կլինի բոլոր առաջնորդների համար, և միգուցե ամբողջ աշխարհի համար, ովքեր չեն կարողացել դիմակայել ռուսական իմպերիալիզմին»,- գրել է նա։

Սաակաշվիլին նաև նշել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը և Բայդենի վարչակազմը կարողանան աշխատել ԵՄ-ի հետ՝ պատժամիջոցների, տնտեսական էմբարգոյի, ֆինանսավորման սառեցման և վիզայի սահմանափակումների միջոցով իր ազատ արձակումն ապահովելու համար, ապա դա ոչ միայն ևս մեկ ուժեղ հարված կլինի Պուտինին, այլ նաև ուժեղ ազդանշան, որ ԱՄՆ-ն և Եվրոպան հավատարիմ են մնում ժողովրդավարության, ամբողջականության և արդարության իդեալներին:

«Ես կարող եմ ապավինել այն իդեալներին, որոնց մասին ինձ ասել է նախագահ Բայդենը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին