copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:26 08-04-2023

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել ամերիկյան գործընկերների հետ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուստամ Բադասյանը համակարգի համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային այլ գործընկերների հետ նախանշվող հիմնական առանցքային դրույթները:

ՊԵԿ նախագահը հյուրերին ներկայացրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման ընթացքը։

Կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են EXBS ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մաքսային բարեփոխումների համատեքստում ներկայացրել է մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների արդյունքները։

Հանդիպման ավարտին Էն Գենզերը բարձր է գնահատել կողմերի միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում