Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:40 07-04-2023

ՌԴ-ից ՀՀ ներմուծվող ապրանքները հնարավոր է էժանանան. ռուբլու արժեքը կտրուկ նվազել է

«Ռուսական տնտեսությունում տեղի ունեցած տեղաշարժերով է դա պայմանավորված։ Ամիսներ շարունակ, այսպես ասենք, պատերազմի մեկնարկից ի վեր երկու տարբեր պրցեսներ են տեղի ունեցել։ Առաջին պրոցեսը ռուբլու որոշակի արժևորումն էր, երբ այն արժևորվեց մեկ դոլարի նկատմամբ մոտ հիսուն ռուբլի, դրանից հետո արժեզրկման գործընթաց սկսվեց, որը շարունակվում է մինչ այժմ»,- Oragir.News-ի հետ ռուբլու կտրուկ արժեզրկման վերաբերյալ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Քթոյանի խոսքով՝ ըստ էության՝ սրանք այն տվյալներն են, որոնք առկա են ռուսական տնտեսությունում՝ պատժամիջոցներ, արտարժույթի արտահոսք, որոնք առկա են ռուսական շուկայում. «Ռուբլու նկատմամբ վստահության որոշակի նվազում կա։ Դրանք այն բոլոր գործոններն են, որոնք բնորոշ են այդպիսի իրավիճակում հայտնված տնտեսության համար»։

Հարցին, թե եթե դրամն արժևորվում է, բայց բոլոր նորմալ երկրներում եթե փողը արժևորվում է, ներկրվող ապրանքները կամ այն ապրանքները, որոնք հումք են ներկրում, արդյո՞ք պետք է էժանանան, պատասխանեց. «Իրականում, այո՛, եթե արժևորվում է, դա այլ բան է, մի քանի նրբություններ կան․ արժևորվում է ինչի՞ նկատմամբ։ Եթե արժևորվում է դրամի, դոլարի նկատմամբ, դա այլ բան է։ Կամ կարող է այլ արժույթի նկատմամբ արժեզրկվել։ Եթե կոնկրետ ինչ-որ մի երկրի արժութի նկատմամբ կա արժևորման պրոցես, ապա ներկրվող ապարանքները ոչ թե էժանանում են, այլ երկրից ներմուծվող ապրանքների գնի նվազման ուղղությամբ է աշխատում, այսինքն՝ այն ապրանքները, որոնք բերում ենք ՌԴ-ից։ Եթե դրամի նկատմամբ ռուբլու արժեզրում կա, ապա հենց ռուբլիով ապրանք ձեռք բերվեց, եկավ Հայաստան, անհավասար պայմաններում է հայտնվում․ տեսականորեն դա այդպես է, բայց գործնականում բազմաթիվ ուրիշ սահմանափակումներ կան, եթե ՌԴ-ից ՀՀ եկող ապրանքների էժանացման նպաստող գործոններ լինեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան