Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:18 07-04-2023

Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան

Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն: «Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել