copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:03 07-04-2023

Ով էշ, մենք խոսնակ. «կապերը կտրած» մի մեկնաբանության հետքերով

Տխուր է տեսնել, թե Հայաստանի գործող իշխանությունները ինչպես են իրենց հետ փչացնում քաղաքական, հանրային գործիչների, խոսնակների։

Մարդիկ, որոնք կենսագրություն ունեն կամ դեռ պետք է կերտեին, բայց հանուն փողի, դիրքի, պաշտոնի պատրաստ են ամեն ինչի։

Ընդամենը մեկ օրինակ։ ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը երեկ, մեղմ ասած, հակախոսնակային մի տեքստ է հրապարակել՝ իրեն թույլ տալով քաղաքական գնահատականներ, պաշտոնական լիազորությունները գերազանցող որակումները։ Մասնավորապես խոսնակը արձագանքել է Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին լուրերին՝ նախ հայտնելով, թե դա արել են կոնկրետ «անհատներ իրենց մերձավոր լրատվամիջոցով», հետաքրքիր է՝ խոսնակը որտեղի՞ց գիտի՝ ո՞վ է լուրը տարածել ու ի՞նչ կապ ունի տվյալ լրատվամիջոցի հետ, գուցե իր ոչ վաղ անցյալի լրագրողական կյանքում ինքը սպասարկել է կոնկրետ անհատների։

Երկրորդ՝ խոսնակը այսքանով չի բավարարվում, համարյա կարենանդրեասյանական-գրիգորմինասյանական որակումներ է տալիս, թե «նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա:
Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ»։

Հետաքրքիր է՝ երիտասարդ աղջիկը տեղյա՞կ է՝ իր անունից ինչ տեքստ է հրապարակվել, պատկերացնում է այս որակումների հետագա քաղաքական, քրեաիրավական, մասնագիտական գնահատականը, ինչու է թույլ տվել նման հաղորդագրություն․․․։

Մի՞թե կարելի է հանուն փողի, պաշտոնի անցնել մասնագիտական բոլոր սկզբունքների վրայով, իսկ գուցե դրանք գոյություն էլ չեն ունեցել։ Ինչպե՞ս կարող է խոսնակը խոսել վերջին ամիսներին վերականգնող հավատի մասին համընդհանուր ճնշումների ֆոնին, իսկ այդ հավատը խոսնակի նախկին սիրելի ղեկավարի՝ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո՞ էր սկսել վերականգնվել, թերեւս սա էլ է պետք հստակեցնել։

Մի՞թե խոսնակը չէր հավատում Ջհանգիրյանի ազնիվ նպատակներին, թե՞ ով ԲԴԽ նախագահ, ինքը՝ խոսնակ սկզբունքով կարելի է ամեն ինչ մի կողմ դնել։

Եւ վերջին հաշվով՝ խոսնակը ի՞նչ կապ ունի դատավորների ժողովի թեկնածության առաջադրման եւ ընտրության հետ, ո՞վ է այս մի քանի տարվա լրագրողական ստաժով աղջնակը, որ իրեն թույլ տա որակումներ հնչեցնել արդարադատություն իրականացնողների հասցեին։ Ու առհասարակ՝ Շաբոյանը իրեն հաշիվ տվե՞լ է, թե իր որ պաշտոնական պարտականության, լիազորությունների շրջանակում է նման հայտարարություն տարածում, լավ կլինի, պարզաբանի, վաղ թե ուշ այդ հարցի պատասխանը պետք է տա, իսկ այդ ժամանակ Կարեն Անդրեասյանը, Գրիգոր Մինասյանը չեն լինի, որ պաշտպանեն նրան․․․հուսանք՝ նոր ղեկավարներն էլ ավելի արժանապատիվ կգտնվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի