copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 06-04-2023

Իսրայելը ցանկանում է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը. Իրանն Ադրբեջանին հորդորում է չընկնել ծուղակը

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը հայտարարել է, որ Իրանը տարիներ շարունակ ձգտում է տարածաշրջանում հարևան պետությունների նվազեցնել լարվածությունը և ընդլայնել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական Farda լրատվական գործակալությունը։

Մոտաֆակերազադը շեշտել է, որ Իրանը և Ադրբեջանը բարեկամ երկրներն են, որոնք ունեն միևնույն կրոնը և ռասան։ Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ փորձել է Բաքվի հետ լավ հարաբերություններ պահպանել և ներկայումս նույնպես ցանկանում է շարունակել այդ հարաբերությունները։

Իրանցի պատգամավորը շեշտել է, որ Իսրայելը ցանկանում է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Նա այս համատեքստում Ադրբեջանին կոչ է արել չընկնել Իսրայելի ծուղակը։ «Սիոնիստները լուրջ ծրագրեր ունեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու նպատակով։ Ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանի երկրին՝ չընկնել այս ծուղակը»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը ռազմավարական մեծ սխալ է որակել՝ նշելով, որ դա մուսուլմանական երկրների շրջանում լրջորեն վնասում է Ադրբեջանի հեղինակությունը։ «Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք կձախողվեն»,- նշել է նա։

Պատգամավորը հավելել է, որ Իրանի համբերությունը ռազմավարական նշանակություն ունի՝ քանի որ երկիրը ցանկանում է պահպանել Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները։ Նա նաև պահանջել է Ադրբեջանի պետական այրերից և լրատվամիջոցներից՝ վերջ տալ նման ոչ հասուն մեկնաբանություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը