copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:40 30-01-2023

Իրանն Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ էմոցիոնալ որոշումներից

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ հուզական որոշումներ կայացնելուց՝ կապված օրեր առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակման համար։ Նրա խոսքով՝ Իրանի պատկան մարմինները ներկայումս մանրակրկիտ և համակողմանի հետաքննում են միջադեպը։

Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն որակել։

«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,- հայտարարել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել է դեսպանատան մեկ աշխատկից, ևս երկուսը՝ վիրավորվել են։ Դեպքի վերաբերյալ ադրբեջանական կողմը՝ ամենաբարձր մակարդակով պնդում է, որ հարձակումը եղել է ահաբեկչություն, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հայտնում է, որ հարձակումը չի կարող ահաբեկչություն համարվել, քանի որ այն իրականացնող անձն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը