copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:00 05-04-2023

Սպառնալիքների համար հաղորդում եմ ներկայացնելու դատախազություն․ Էդգար Ղազարյան


ՀՀ գլխավոր դատախազությունում վարույթ նախաձեռնված չէ նախօրեին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ՄԻՊ ընդդիմության թեկնածուի հասցեին հնչեցրած սպառնալիքների առնչությամբ։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Գլխավոր դատախազության լրատվության վարչությունից։

Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար զարմանալի է, որ դատախազությունը վարույթ չի սկսել, ուստի ինքն է հաղորդում եմ ներկայացնելու։

«Եթե անգամ ես չեմ ներկայացնում նման հաղորդում, նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է, բոլոր լրատվամիջոցները դրան անդրադարձել են, բռնության սպառնալիքների մասին սոցիալական հարթակներով հոդվածներ են դրվել։

Օրինակ` ասում են, թե իբր Գևորգ Պետրոսյանը պարեկին սպառնացել է, այն ժամանակ, երբ մեքենայի մեջ նստած է եղել, ամրագոտին կապած է, ու վստահաբար չէր կարող խփել, քանի որ իրականում ինքը կապած՝ նստած էր, բայց դրա համար մարդուն մեղադրանք են առաջադրել, իսկ երբ խմբով՝ մի քանի հոգով ինձ ասում են՝ ոտքերը կկտրենք, ականջները կկտրենք, լեզուն կկտրենք, կհանենք՝ կշպրտենք․․․․ այսինքն, սպառնալիքներ են տեղում, ասում են՝ տեսակետ արտահայտելու համար քո լեզուն կկտրենք, դա նշանակում է՝ հաջորդ անգամ տեսակետ մի արտահայտիր, որովհետև լեզուդ կկտրենք։

Իսկ դրանք ասում են մարդիկ, որոնց պաշտոնավարման ընթացքում 1000-ավոր մարդիկ են մահացել, իրենք 1000-ավոր մարդկանց մահվան պատճառ են եղել, ԱԺ-ում բռնություն են գործադրել պատգամավորների նկատմամբ։

Եթե իրենք պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում, իսկ ես պատգամավոր չեմ, դատախազ չեմ, ուղղակի քաղաքացի եմ, ոչ թեկնազոր ունեմ, ոչ անվտանգության աշխատակիցներ կան դահլիճում, պարզ է չէ՞, որ կարող են այդ սպառնալիքն իրականացնել»։

Հիշեցնենք, որ երեկ հանձնաժողովի արտահերթ նիստում, երբ Էդգար Ղազարյանը խոսեց 2018 թվականի հեղափոխությունից և օգտագործեց «ադրբեջանաթուրքական» բառը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նրան ընդհատեց. «Հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական, էս ժողովրդին մեկն ու մեկդ հանկարծ փորձեք անվանարկել՝ չփոշմանեք։ Նայի, դու էլ չմտնես մկան ծակերը։ Սիրելի հայրենակիցներ, լեզուն կկտրենք, ով մեր ժողովրդին համարձակվի անվանարկի, լեզուները կկտրենք, ականջներն էլ՝ հետը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի