copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:15 05-04-2023

Հեղափոխությունը խժռո՞ւմ է իր զավակներին․ գլխավոր դերում՝ երևանցի թքող տղա Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ օղակը սեղմվում է։ Ամեն ինչ սկսվեց իրեն դավաճանող անվանող քաղաքացուն դեմքին ԱԺ նախագահի թքելուց։ Հետո Սիմոնյանը այդ թքելը արդարացրեց՝ անուղղակի հաստատելով, դեռ մի հատ էլ հոխորտալով, որ իրենք չեն սպանում։

Ուշագրավ է, որ այս սանձարձակ, ոչ պակաս լկտի գրառումը անգամ բազմաթիվ թիմակիցներ չէին լայքել, նույնիսկ նրա կինն ու խոսնակը չէին «հավանել»։

Հետո ԱԺ խոսնակը որոշեց զոհի դեր խաղալ՝ գրելով, թե Աշոտ Փաշինյանի վրա ևս հարձակում է եղել, օ՜, ինչ խեղճ են մեր իշխանությունները, վայրենի ժողովուրդը աջուձախ հարձակվում է նրանց վրա։

Չգիտես ինչու, Աշոտ Փաշինյանի մասին լուրը այն հրապարակելուց ավելի քան մեկ օր անց վարչապետի որդին հերքեց, երևանցի «դուխով» տղա ԱԺ նախագահն էլ ստիպված ջնջեց իր գրառումը։ Ուշագրավ է, որ Աշոտ Փաշինյանը ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, թե ով է տարածել այդ լուրը, և մինչ մենք բոլորս մտածում ենք, թե դա Ալեն Սիմոնյանն է, բայց, պարզվում է, որ լուրի սկզբնաղբյուրը Վարդան Ղուկասյանն է՝ Դոգը։

Ի՞նչ է սա նշանակում, ֆեյքերի, վիրավորանքների, մանիպուլյացիների, բռնության դեմ պայքարող ԱԺ խոսնակը օրուգիշեր Դոգ է լսում, հավատում, ցիտում, նրան ընկալում որպես տեղեկատվության աղբյուր։

Ի դեպ, ոչ վաղ անցյալում նույն Սիմոնյանը և նրա թիմը ԶԼՄ օրենքում փոփոխություններ էին արել՝ պատասխանատվություն նախատեսելով անանուն աղբյուրներին վկայակոչելով տեղեկություններ տարածող լրատվամիջոցների համար։

Բայց այսքանով թքող Ալեն Սիմոնյանի և ծեծ ուտող Աշոտ Փաշինյանի պատմությունը չի ավարտվում։

Որտեղից որտեղ հայտնվում է առաջին նախագահը, ով ի դեպ, երբեք պատահական չի հայտնվում և պատահական չի խոսում, մեկ էլ հանկարծ պահանջում ԱԺ նախագահի հրաժարականը։ Այստեղ են ասել՝ իյա, իրոք, բա ինչի հիմա, ոչ թե հենց դեպքի օրը, միթե պատահական է, որ Աշոտ Փաշինյանի ստատուսից հետո է առաջին նախագահը նման հարց բարձրացնում, արդյոք սա չի խոսում այն մասին, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ սինխրոն, համաձայնեցված է գործում։

Հետո, իհարկե, Սիմոնյանը սովորության համաձայն մի բան գրում է, առաջին նախագահի խոսնակը պատասխանում է, այնուհետև ԱԺ նախագահի խոսնակն է հակադարձում․․․բայց այս երրորդ պլանի դերասանները անհետաքրքիր են։

Ի դեպ, Վարդան Ղուկասյանի ալիքը այժմ արգելափակված է, հարց է առաջանում՝ ինչու և ինչպես։

Մյուս կարևոր հարցը, որի վրա արժե լույս սփռել, ինչու են առաջին նախագահին խաղի մեջ մտցրել, և երրորդը՝ հնարավո՞ր է մենք տեսնենք «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» օպերացիայի հերթական դրվագը, գլխավոր դերում՝ երևանցի թքող տղա Ալեն Սիմոնյան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում