copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 05-04-2023

«Շոուի կարիք կա». Փաշինյանն է հրահանգել մեծ աղմուկ բարձրացնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում ՔՊ-ականների երեկվա պահվածքը, մեր տեղեկություններով, հրահանգվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետն է հանձնարարել, որ հնարավորինս մեծ թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակցեն նիստին եւ թեկուզ սադրանքների գնով` մեծ շոու ստանան, որը հանրությանը մի քանի օր էլ կշեղի սահմանային իրավիճակից, մասնավորապես Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման փաստից։

Որքան էլ զարմանալի է, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, երեկ մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում տարակուսել է գործընկերների պահվածքից, երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի վրա, ու խոստովանել է, որ խնդիրը տեսարան ապահովելն է։ «Շոուի կարիք կա»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել