Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 04-04-2023

Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը

Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 31-րդ անդամը, ինչի հետևանքով շուրջ 1300 կիլոմետրով մեծացավ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սահմանը։ Ինչպես փոխանցում է CNN-ը, սկանդինավյան այս երկրի անդամակցության արձանագրությունը ստորագրվել է այսօր՝ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ:

Հաղորդվում է, որ արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երբ արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հաստատեց Ֆինլանդիայի անդամակցությունը:

«Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի անդամ։ Մեր պատմության ռազմական չմիավորման դարաշրջանն ավարտվել է. սկսվում է նոր դարաշրջան»,- ասվում է Ֆինլանդիայի նախագահականի հայտարարության մեջ:

Ֆինլանդիայի նախագահականը շեշտել է, որ յուրաքանչյուր երկիր՝ այդ թվում նաև Ֆինլանդիան առավելագույնի է հասցնում իր անվտանգությունը: Հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ամրապնդում է երկրի միջազգային դիրքն ու մանևրելու հնարավորությունը։ «Որպես գործընկեր՝ մենք վաղուց ակտիվորեն մասնակցել ենք ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Ապագայում Ֆինլանդիան իր ներդրումն է ունենալու ՆԱՏՕ-ի հավաքական զսպման և պաշտպանության գործում», - ասվում է հայտարարությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքի համար պատմական պահ է որակել։ Նա ընդգծել է, որ այդ քայլը տեղի է ունեցել Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի արդյունքում։

«Ոչ վաղ անցյալում մենք անհավանական էինք համարում, որ Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այժմ նրանք մեր դաշինքի լիիրավ անդամ են, և դա իսկապես պատմական փաստ է, որը ցույց է տալիս, որ Ֆինլանդիան ինքնիշխան, անկախ երկիր է։ Նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում, իսկ ՆԱՏՕ-ն ժողովրդավարությունների միություն է, որի դռները բաց են ժողովրդավարական ինքնիշխան պետությունների համար, ինչպիսին Ֆինլանդիան է»,-ասել է նա։

Վերջինս նշել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու նպատակն իր սահմանների երկայնքով «ավելի քիչ» ՆԱՏՕ տեսնելն է, նա ուզում էր փակել ՆԱՏՕ-ի դուռը, բայց ստացավ ճիշտ հակառակը։ «Դառնալով ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ՝ մենք վերացնում ենք Մոսկվայում սխալ հաշվարկների հնարավորությունը Ֆինլանդիային պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ, և դա Ֆինլանդիան դարձնում է ավելի անվտանգ, ՆԱՏՕ-ն՝ ավելի ուժեղ»,-հավելել է նա։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին