copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 03-04-2023

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հակաիրանական և Իրանին վիրավող նյութերի հրապակման հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ իրանական կողմն իր խիստ դժգոհությունն է հայտնել Բաքին և կոչ արել կանխել նման լուրերի հրապակումը։

Բացի այդ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը նախազգուշացրել է, որ նման քայլերը կարող են բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական խոսնակ Նասեր Քանաանին իր թվիթերյան էջում գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ Թեհրանը Բաքվին խնդրել է պարզաբանել Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ կապված Իրանի դեմ ճակատ ստեղծելու մասին ռեժիմի ու Ադրբեջանի միջև ձեռք համաձայնության հետ, սակայն այդ երկրի ԱԳՆ խոսնակը ոչ միայն խուափեց պատասխանել հարցին, այլ մեղադրանքներ հնչեցրեց Իրանի դեմ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել