copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 03-04-2023

Չեռնոգորիայի նորընտիր նախագահը խոսատանում է, որ երկիրը հինգ տարում կանդամակցի ԵՄ-ին

Չեռնոգորիայում նախօրեին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթել է «Եվրոպան հիմա» շարժման կողմից առաջադրված երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչը։ Այս մասին տեղեկացնում է Reformation լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Միլատովիչը ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 58.9%-ը։ Նրա մրցակիցը Միլո Ջուկանովիչն էր, ով նախորդ 30 տարիների ընթացքում հինգ անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի, երկու անգամ՝ նախագահի պաշտոնը։

Վերջինս ընդունել է իր պարտությունը և շնորհավորել հաղթող թեկնածուին։ «Չեռնոգորիան կատարել է իր ընտրությունը: Ես հարգում եմ այս ընտրությունը և մաղթում եմ նրան հաջողակ նախագահ: Եթե նա հաջողակ նախագահ է, ապա Չեռնոգորիան նույնպես հաջողակ կլինի»,- ասել է Ջուկանովիչը :

Հատկանշական է, որ արդյունքների հրապարակումից հետո իր ունեցած ելույթում Միլատովիչը խոստացել է, որ Չեռնոգորիան առաջիկա հինգ տարիների ընթացքում կդառնա Եվրամիության անդամ։

Նշենք, որ Չեռնոգորիան ԵՄ անդամակցութան թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել դեռևս 2008 թվականին։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ