Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:18 03-04-2023

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը

Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով և միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները, համար 1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Նորյն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունները. ««Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվեն հ.58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Ավան, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի համար 97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Համար 22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Համար 38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը որոշակի կբարելավի ներկայի իրավիճակը:

Այսպիսով, մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:

Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել համար 18 (Սիլիկյան թաղամաս-Վարդաշեն համայնք), համար 13 միկրոավտոբուսային երթուղին, որտեղ կգործարկվեն 12 «Ժոնգ տոնգ» ավտոբուս, համար 47 երթուղին (14 հատ ավտովբուս): Շահագործման կհանձնվի թվով 18 բարձր դասի ավտոբուսներ, որոնք կսպասարկեն համար 9 հիմբնական երթուղին: Համար 53 եւ 54 թրդուղիները եւս կփոխարինվեն «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով՝ 14-ական հատով: 53 երթուղին Հաղթանակ թաղամասում կունենա երթուղու փոփոխություն: Սարի թաղում 21 համար երթուղում պազիկների փոխարեն կմտնեն փոքր դասի ավտոբուսներ»,-ասաց վարչության պետի պաշտոնակատարը:

Ըստ Սարգսյանի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով:
Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը