copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 01-04-2023

Պետությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ավերիչ երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է երկրաշարժերից տուժած Այնթափ և Քիլիս նահանգներում նոր բնակելի օբյեկտների հիմնարկեքի արարողության ժամանակ։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ աղետի գոտու 11 նահանգներում սկսվել է 61726 բնակելի օբյեկտների կառուցման գործընթացը։ Նա ասել է, որ այդ օբյեկտներից 7087-ը կկառուցվի Այնթափի, իսկ 649-ը՝ Քիլիս նահանգում։

Էրդղոանի խոսքով՝ ավերիչ երկրաշարժերի գոտում գտնվող քաղաքներում ու գյուղերում նախատեսվում է կառուցել 650 հազար բնակելի շենք, որից 319 հազարը կկառուցվի տարվա ընթացքում։ Նա նշել է, որ երականգնողական աշխատանքներում հաշվի են առնվում տեղական ճարտարապետության առանձնահատկությունները։

«Նոր տները չեն գերազանցի մի քանի հարկը։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքները կշարունակվեն մինչև բոլոր քաղաքների և գյուղերի վերականգնումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 20-ին Թուրքիայի տարածքում տեղի ունեցան ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 50 հազարը։ Ավերիչ երկրաշարժերը ընդգրկել են ընդհանուր առմամբ երկրի 11 նահանգները, որտեղ առաջացել են խոշոր ավերածություններ։ Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ, խոստանում են մեկ տարվա ընթացքում վերացնել երկրաշարժի հետևանքները և բնակարան կորցրած քաղաքացիների համար նոր բնակարաններ կառուցել։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում