copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:12 01-04-2023

Ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։

Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում