copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:36 01-04-2023

Քաղաքական որոշումը կայացված է. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։

Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ, սկսել են մանդատից զրկելու գործընթաց ու մեղադրանքն Ազգային ժողովում արդեն կառուցել են: ՔՊ-ականները միաձայն որոշել են, որ բոլորը իրավապահներին պետք է պատմեն նույն սցենարը: Համաձայն իշխանական սցենարի՝ Մհեր Սահակյանը եկել եւ հանձնաժողովի նիստին նստել է Վլադիմիր Վարդանյանի մոտ գտնվող աթոռին, մինչդեռ նախկինում նստում էր դռան մոտ՝ անկյունում:

Նշվում է, որ երեկվա նիստի ժամանակ Մհեր Սահակյանն ավելի ակտիվ է եղել, տեղից ռեպլիկներ է արել ՔՊ-ական պատգամավորների խոսքերի ժամանակ: Այս ամենից հետո, իբրեւ թե, անակնկալ կերպով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վիճաբանություն այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, որին հետեւել են ընդդիմադիր պատգամավորի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»: Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Սա եղել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խոսել է Հռոմի ստատուտի ու Վլադիմիր Պուտինին կալանավորելու թեմայից։ Վարդանյանը տեղից վեր է թռել կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է:

Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։ Չնայած այս ամենին՝ ՔՊ-ն արդեն կայացրել է վճիռ Մհեր Սահակյանի մասով. ցուցմունքներ կտրվեն, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետեւից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից