copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:27 31-03-2023

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները Իրանի դեսպանին են ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամի հետևանքները

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Կուսակցության ղեկավարությունը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները ներկայացրել են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության վտանգները տարածաշրջանում և մատնանշել, որ դրանք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Դեսպանին է ներկայացվել նաև Արցախում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի հետևանքները և դրա խորացող վտանգները Արցախի համար։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում և հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը իր գործուն ազդեցությունը կունենա ուժերի հավասարակշռման և տարածաշրջանում նոր ագրեսիաների կանխարգելման հարցերում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել