copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:34 31-03-2023

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը:

Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և այլք:

Մինչ խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում:
Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր:

Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ․ Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Գորոյանը, Գ․ Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ․ Սարգսյանը, Կ․ Բերբերյանը, Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում