copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:06 31-03-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ

Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես Սրբազանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:

Արցախի թեմից հայտնում են, որ Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում են ունեցել երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր: Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա:

Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունն է բերել նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից