copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:46 30-03-2023

Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի

Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա նաև գրել է․

«Թեև 2022թ․ անշարժ գույքի հարկի գծով եկամուտները կազմել են 7,91 մլրդ դրամ, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021թ․ եկամուտները, սակայն հերթական անգամ գործ ունենք թվերի մանուպուլյացիայի հետ։
Սկսած 2022թ․-ից, յուրաքանչյուր տարի բարձրանում է անշարժ գույքի հարկը, որի արդյունքում, բնական է, պետք է ավելանան նաև համայնքի եկամուտները։

Եվ այսպես, 2022թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով, ինչի արդյունքում եկամուտները պետք է կազմեին առնվազն 8,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի քաղաքապետարանի անարդյունավետ աշխատանքի պատճառով համայնքը չի հավաքագրել առնվազն 700 մլն դրամ հարկ։

Այս ամենի կողքին հաշվի չեմ առնում շինարարության ահռելի ծավալների ազդեցությունը, երբ ամեն տարի ավելանում են նոր գույքերի քանակը և անշարժ գույքի հարկի բազան։

2023թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է ևս 17 տոկոսով, 2024թ․ բարձրանալու է ևս 43 տոկոսով, 2025թ․ բարձրանալու է ևս 50 տոկոսով, 2026թ․ բարձրանալու է ևս 33 տոկոսով։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը