copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:25 30-03-2023

Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյանը՝ ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին

Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչ զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակմանը։

«Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք ունենալու։ Կարծում եմ՝ կգանք ընդհանուր եզրահանգման», - ասաց նախարարը։

Անդրադառնալով նրան, որ արգելափակումը պայմանավորված է իրանական հումքով, նախարարը հաստատեց, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքում կա իրանական հումք.

«Մենք երբեմն տալիս ենք արտոնություններ ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար: Կան իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են Եվրասիական ռեեստրի մեջ և թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել և օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ»:

Լրագրողի հարցին, որ դժգոհություններ կան, որ հայկական մի շարք ընկերություններ չոր կաթով են կաթնամթերքն արտադրում, և զուգահեռ 40 դրամով նվազեցվել է կաթի մթերման գինը, Քերոբյանն արձագանքեց.

«Չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները: Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետևում է: Խնդիրը կա, դա արձագանք է դրամի հետևողական արժևորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ցուցանիշին՝ նախարարը ասաց, որ առաջիկա 2 ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը Հայաստանը պահպանում է. «Արդեն 10 ամիս է՝ ունենք երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր թիրախը՝ այնպես անել, որ Հայաստանն իր կառավարության ծրագրով թիրախավորած 7-9 տոկոս տնտեսական աճը ապահովի ամեն տարի՝ 2021-26 թթ-երին»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ