copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:21 30-03-2023

Ուշ լինի, նուշ լինի. երբ կհրապարակվեն մարդահամարի արդյունքները

Հայաստանի անկախության պատմության մեջ երկրորդ անգամ, նախորդ տարի՝ 2022թ-ին հոկտեմբերի 13-22-ը ներառյալ, Հայաստանում անցկացվեց մարդահամար։ Այն նախատեսվում էր իրականացնել ավելի շուտ, բայց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հետաձգվեց։ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով մարդահամարի արդյունքների հրապարակումից, ասաց, որ տվյալները առաջիկայում կհրապարակվեն.

«Տվյալները դեռ չեն հրապարակվել, այս եռամսյակում կհրապարակվի, դեռ ունենք ժամանակ, ամփոփումներ են արվում, շուտով կհրապարակվի նախնական տվյալները։ Վերջնական շտրիխների վրա ենք աշխատում և պետք է հաշվի առնվի, որ այս մարդահամարը մի քիչ իր բնույթով այլ էր, անցկացման մեթոդաբանությունն է փոխվել, ժամանակի պահանջը մի քիչ ավելին էր, քան նախորդի դեպքում»,- ասաց Կույումջյանը։

Կույումջյանը նշեց, որ այս տարվա մարդահամարի իրականացման կարգը տարբերվել է նախորդից. «Տվյալների հարցումն իրականացվել է էլեկտրոնային մեթոդով, պլանշետներով են տվյալները հավաքագրվել։ Մարդահամարի մեթոդն էր այլ, այս անգամ մարդահամարը համակցված մեթոդով է անցկացվել, բնակչության պետական ռեգիստրի և հարցումների տվյալների հիման վրա»,- ասաց Կույումջանը։

Հարցին, թե մարդահամար իրականացնող մասնագետները նախքան մարդահամարը վերապատրաստում անցել էին, Կույումջյանը պատասխանեց. «Այդ վերապատրաստումներն ու ընթացիկ ուսուցումները միշտ են անցել, որովհետև անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում մեր գործառույթներում և մեր միջազգային գործընկերներն այդ առումով աշխատում են, որ բոլոր երկրներն իրենց անձնակազմով հնարավորինս ներգրավված լինեն այդ ուսուցման դասընթացներում»։

Հետաքրքրվեցինք Կույումջյանից՝ իսկ այս տարվա մարդահամարում ինչ որ տարօրինակ, արտառոց բան նկատվել է, Կույումջյանն ասաց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, երբ որ առաջիկայում կհրապարակենք այդ տվյալները, այդ ժամանակ էլ կխոսենք այդ տվյալների մասին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել