copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 29-03-2023

Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն․ «Ռոսսելխոզնադզորն» զգուշացնում է, ՍԱՏՄ-ն՝ պարզաբանում

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ ՀՀ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։

Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։

«Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։
Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում:

Ինչպես արդեն հայտնի է՝ օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննություն են անցել մի շարք ընկերությունների կաթնամթերքի արտադրատեսակներ և պարզվել է, որ դրանց զգալի մասը չի համապատասխանում ստանդարտներին:

Oragir.News-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնից հայտնել էին, որ ստուգոմներն արդեն ավարտվում են, մնում է, որ լաբարատորիայի պատասխանները լինեն, որոնք կհրապարակվեն, երբ պատրաստ լինեն։

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ միայն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո կարող են որոշել՝ կասեցնում են ընկերության տվյալ արտադրատեսակը, թե ոչ։

Եվ մինչ ՍԱՏՄ-ն դանդաղ իր գործն է անում՝ որևէ սպառիչ պատասխան չտրամադրելով, այսօր առավոտյան առաջին կոշտ արձագանքը ստացվեց «Ռոսսելխոզնադզորից»։ Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ կարող է արգելվել Հայաստանից կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա, քանի որ այն չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին: «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։ Ընկերությունը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

Զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն, բայց «Ռոսսելխոզնադզորի» կողմից այս հայտարարությունը տարածվում է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին տարվող խոսակցությունների ֆոնին, որոնք առաջացրել են նաև ՌԴ ԱԳՆ դժգոհությունը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել