Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 01:17 29-03-2023

Խաղաղության պայմանագիրը Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու համար ամենակարևոր գործոնը կլինի

«Ո՞րն է իմաստն այն մտքի, թե իբր պետք է գնալ մինչև վերջ… 120 հազար բնակչության տանենք սրի բերա՞ն»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ մենք պետք է քննարկենք, թե ինչ հնարավորություններ ունենք. «Մենք անգամ չենք կարողանում ՀՀ ներխուժած ադրբեջանցուն դուրս անել, ո՞նց ենք մտածում, որ կարող ենք կանխել ադրբեջանական հերթական ագրեսիան։ Ռուսների վրա՞ ենք էլի հուսներս դնում, վստա՞հ ենք, որ նրանք գալու են օգնության, ե՞րբ են գալու։ Պետք է քննարկել նաև այն հարցը, որ ճանապարհները պետք է բացվեն, իսկ արցախցիները գան ՀՀ։ Ադրբեջանը, տարբերակ առաջին․ իրականացնելու է էթնիկ զտում ու ջարդեր, տարբերակ երկրորդ՝ փրկում ենք արցախցի մեր հայրենակիցներին, տարբերակ երրորդ՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են կնքում։ Խաղաղության պայմանագիրը Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու համար ամենակարևոր գործոնը կլինի։ Այսպիսով, ՀՀ-ն կարողանում է վերականգնել Արցախի հարցում ունեցած 1994 թվականից ի վեր՝ ստատուս քվոյի պայմանները, ոչ թե ասել՝ գնում եմ՝ Արցախը փրկելու, ինչո՞վ են մինչև վերջ գնալու, Հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի, որպեսզի մենք կարողանանք խոսել գոնե հավասարը հավասարի հետ, ինչպես խոսել ենք 1994 թվականի զինադադարից մինչև 2020 թվականի աղետալի պատերազմը։ Հայաստանի վիճակը, այո՛, շատ ծանր է, բայց պետք չէ շարունակել այնպես, ինչպես նախկինում էր»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել