copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:10 29-03-2023

Այն հանրապետությունները, որոնք փորձում են պահել իրենց անկախությունը, Մոսկվայում լավ ընկալում չունեն

«Եկեք հետ գնանք ու հասկանանք, թե ինչպիսի հարաբերություններ ուներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ի հետ հարաբերություններում։ ՌԴ-ն իր ձախողումները փորձում է պայմանավորել ՀՀ որդեգրած քաղաքականությամբ, բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է պատկերացնենք երկու Ռուսաստան․ մեկը՝ Ելցինի ժամամակվա անկախ ՌԴ-ն, մյուսը այն, որ ՌԴ-ն այսօր մտքում ունի ԽՍՀՄ նման պատկերը, և Ուկրաինայում տեղի ունեցող այս ողբերգությունը հենց դրա մասին է խոսում»- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ այն հանրապետությունները, որոնք փորձում են պահել իրենց անկախությունը, բնականաբար չեն կարող Մոսկվայում լավ ընկալում ունենալ։

«Սերժ Սարգսյանի ժամանակ էլ ՀՀ-ՌԴ հարաբերություններում կար խորը ճգնաժամ, իսհ ՀՀ առաջին նախագահը շատ լավ հարաբերություններ էր պահպանում Բորիս Ելցինի հետ, ինչը ճիշտ է։ Ես համաձայն չեմ, որ ՀՀ-ն գնում է դեպի Արևմուտք, ՀՀ-ում ռուսական ներգրավվածությունն այնքան մեծ է, որ ՀՀ-ն ինչ էլ որ անի, չի՛ կարող գնալ Արևմուտք։ ՌԴ ազդեցությունը ՀՀ-ում այնքան խորն է՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, անգամ հոգեբանական առումով, որ անհնար է՝ այլ փոփոխություններ լինեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ