Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:46 28-03-2023

Շուտով 97 տարեկան կդառնամ, բայց ասելիք ունեմ․ փոխգնդապետ Հենրիկ Խառատյան

Հենրիկ Խառատյանը շուտով կդառնա 97 տարեկան, բայց չի շտապում, ասում է՝ 96 տարեկան, 4 ամսական է։ Մեծ հայրենական պատերազմի մասնակիցը 80 տարի առաջ իր կամքով պատերազմ գնաց։

«Դպրոցն ավարտելուց հետո ավարտեցի նաև տանկային դպրոցը ու գնացի Գորկի, որ տեխնիկա ստանամ։ Սպասում էի, որ մեզ տանեն ռազմաճակատ, հետո պահեցին Գորկի քաղաքում։ Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի պայմանագրի համաձայն՝ մերոնք պետք է օգնեին Ճապոնիայի դեմ կռվում։ Մենք գնացինք Ճապոնիայի դեմ։ Սկզբում տարան Չիտա, ու ես լողացա Բայկալում․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հենրիկ Խառատյանը։

Կորցրած ընկերների մասին չի ուզում խոսել։ Ասում է, որ հպարտ է իր անցած ճանապարհով։ Ցանկանում է, որ պատերազմ չլինի, ու հայ զինվորները միշտ լինեն ուժեղ ու անխոցելի։

Հենրիկ Խառատյանը պատերազմ գնալիս սերժանտ էր, վերադարձավ՝ փոխգնդապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ