copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 28-03-2023

Ծանոթացեք մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում հաղթանակած հայ չեմպիոնների հետ

Մոսկովյան UAMAP-2023 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան այլևս իրողություն է։ Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս մեր սաները պատվով ներկայացան միջազգային հարթակում ի փառս հայրենիքի՝ ծածանելով հայոց եռագույնը և արժանանալով հաղթական դափնիների։

Սուպեր Չեմպիոնի հաղթական գավաթը Հայաստանում է։

Անուն առ անուն ճանաչենք միջազգային ամենահեղինակավոր օլիմպիադաներից մեկում՝ UAMAP-2023-ում, հայկական դրոշը բարձր պահած և չեմպիոնական պատվավոր տեղերը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամներին։

Ամփոփելով մրցանակաբաշխության արդյունքները՝ նշենք, որ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները բոլորն անխտիր մրցել են միջազգային չափանիշներով՝ դժվարալույծ, ամենաբարձր ու ամենաբարդ կատեգորիաներում՝ բազմապատկումներ, բաժանումներ, 10-ի, 5-ի և միքս բանաձևեր։

IQ Center Global Education-ը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է միջազգային մրցույթում հաղթանակած չեմպիոնների անունները և փայլուն հաղթանակ տարած մեր սաների արդյունքները նեկայացրել թվերով՝

Էդուարդ Փաշայան - ՍՈՒՊԵՐ ՉԵՄՊԻՈՆ (միջազգային բարդության կարգ, բազմապատկում-բաժանում)
Գոհար Խաչատրյան - 1-ԻՆ ՏԵՂ (10-ի բանաձևեր)
Լարիսա Չախալյան - 1-ԻՆ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Ռուբեն Վարդևանյան - 1-ԻՆ ՏԵՂ (միքս բանաձևեր)
Մոնթե Խաչատրյան - 1-ԻՆ ՏԵՂ (միքս բանաձևեր)
Մարկար Նազարյան - 2-ՐԴ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Մարի Դավթյան - 2-ՐԴ ՏԵՂ (բազմապատկում-բաժանում)
Անուշ Մանուկյան - 3-ՐԴ ՏԵՂ (բազմապատկում-բաժանում)
Սոնա Ասատրյան - 3-ՐԴ ՏԵՂ (միքս բանաձևեր)
Արեն Մելքումյան - 3-ՐԴ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Էլինա Գևորգյան - 3-ՐԴ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Անահիտ Գևորգյան - 3-ՐԴ ՏԵՂ (բազմապատկում-բաժանում)
Շահեն Գրիգորյան - 3-ՐԴ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Արման Մելիքյան - 3-ՐԴ ՏԵՂ (5-ի բանաձևեր)
Ռոզի Ղալթախչյան - 3-ՐԴ ՏԵՂ (բազմապատկում-բաժանում)
Խաչիկ Ֆրանգյան - 3-ՐԴ ՏԵՂ (բազմապատկում-բաժանում)

«Ի դեպ, ՍՈՒՊԵՐ ՉԵՄՊԻՈՆ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԱՅԱՆԸ նաև ֆլեշ-մենամարտի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ՝ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՎ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր սաներին։ Նրանք շարունակում են գիտելիքի ուժով հաղթանակներ կերտել և միջազգային օլիմպիադաներում գլխավորել չեմպիոնական պատվո հարթակներն ու ծածանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ»,- նշված է IQ Center Global Education-ի ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ