copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:16 28-03-2023

ՍԱՏՄ-ի մոտ չի ստացվում. ստուգումներն ավարտվել են, բայց լաբորատոր պատասխանները դեռ չկան

«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը, 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Ընդհանուր 10-ից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել նաև տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ, որոնց արդյունքը հրապարակվեց ավելի ուշ քան կաթնաշոռինը։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

Oragir.News-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով հետքի ուսումնասիրությանը և ՍԱՏՄ-ի կողմից իրականացված քայլերին ասաց, որ ստուգումներն արդեն ավարտվել են։

«Ստուգոմներն արդեն ավարտվում են, մնում է, որ լաբարատորիայի պատասխանները լինեն, հենց լինեն կհրապարակենք»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք ավելի վաղ Հարությունյանը մեզ տեղեկացրել էր, որ միայն իրենց ստուգումներից հետո կարող են որոշում կայացնել արտադրատեսակների կասեղցման վերաբերյալ։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Oragir.News-ը պարբերաբար կապ է հաստատում ՍԱՏՄ-ի հետ, բայց սպառիչ որևէ պատասխան չի ստանում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը