Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն խոսել է Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին, այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Ես ուրախ եմ վերադառնալ Բաքու և բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել իմ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ։
Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, և՛ ՀՀ-ում և՛ Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերի վրա։
Մենք համաձայնեցինք երկու երկրների միջև երկարատև խաղաղության ճանապարհին պատմական նվաճումների կողմից ստեղծված դրական դինամիկան պահպանելու կարևորության հարցում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», – նշել է Գրոնոն։