copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:06 28-03-2023

Հակակոռուպցիոնը ցայտոտնի մեջ է․ Գևորգ Սիմոնյանի կալանքի հիմքերը շատ թույլ են

Oragir.news-ի տեղեկություններով՝ Հակոկոռուպցիոն կոմիտեն լրջագույն խնդրի առաջ է կանգնած։ Բանն այն է, որ կորոնավիրուսի գործով մեղադրյալ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշումը վերքաննության կարգով բողոքարկվել է։

Եվ այժմ Հակակոռուպցիոն կոմիտեն ցայտոտնի մեջ է, որ Վերաքննիչ դատարանը կարող է նրան ազատ արձակել, բանն այն է որ Սիմոնյանի կալանքի հիմքում դրված փաստերը շատ թույլ են, եւ որեւէ «խելքը գլխին դատավոր» չի համարձակվի կալանքի տակ թողնել նրան։

Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է ամեն ինչ անել, որ դատարանը Սիմոնյանին ազատ չարձակի։ Փորձեցինք նրա փաստաբանից՝ Էմին Խաչատրյանից տեղեկանալ, թե որ փուլում է բողոքարկումը, երբ Վերաքննիչը որոշում կկայացնի։ Նա նշեց, որ այսօր պարզ կլինի, թե որ դատավորին է մակագրվել բողոքը և երբ է լսվելու բողոքը։

«Մենք ակնկալում ենք, որ արդար դատական ակտ կայացվի։ Մենք ի սկզբանե պնդում էինք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի, ուստի մեր բողոքը պետք է բավարարվի՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»։

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել էին պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում:

Սիմոնյանի դեմ մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։

Դատարանի որոշմամբ՝ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը