Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 27-03-2023

Երևանը զգուշացվել է չափազանց բացասական հետևանքների մասին. Ռուսաստանն անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի արձանագրությանը միանալու Հայաստանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի արձանագրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ կայացված անվավեր օրդերի համատեքստում։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրը։

Գործակալության զրուցակիցն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ հայկական կողմը զգուշացվել է հայ-ռուսական հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի չափազանց բացասական հետևանքների մասին։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, համաձայն որի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի արձանագրությունը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաներին իրենց երկրից արտաքսելու մեղադրանքով։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, նշել է, որ դատարանի որոշումները Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չունեն, իսկ հնարավոր ձերբակալության օրդերն իրավաբանորեն անվավեր են։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին