copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 14-01-2022

ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացվել է չբացակայել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել եւ չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, եւ միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, եւ պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել