copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 27-03-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է անում հարգել բնակչության սահմանադրական իրավունքները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել հարգել բնակիչների սահմանադրական իրավունքները։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Հաջըզադեն ասել է՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին տեղական լրատվամիջոցներից մեկի հարցին։

Հաջըզադեն դատապարտել է Ֆրանսիայում բողոքի ցույցերի դեմ իրավապահ մարմինների կողմից ուժի չափից ավելի և անհամաչափ կիրառումն, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ անմարդկային պահվածքը։

«Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել երկրի սահմանադրական իրավունքները, ինչպիսիք են կարծիքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ ցույցերի իրավունքը»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Վերջինս նշել է, որ Եվրախորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում չափից դուրս բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ֆրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան բարձրացնելու որոշման հետ։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր