copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:41 27-03-2023

Թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր․ Վարդան Ոսկանյան

Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արցախի Հանրապետությունից բառացիորեն երեկ բռնազավթված հերթական տարածքն, իբր, շատ հեռու է, և ոչինչ չի սպառնում իր և իր ընտանիքի անվտանգությանը, ապա նա չարաչար սխալվում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր, հետևաբար Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին։

Ո՞րն է ելքը։ Շատ համառոտ՝ ամեն ինչ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ու թշնամու թուլացման և հետագա ջախջախման, եթե մենք հատկապես ազգային վերնախավերի մակարդակում չգիտակցենք, որ պետք է կերտել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց, որտեղ ամեն ինչ անխտիր պիտի միտված լինի անվտանգության ապահովման տրամաբանությանը, ցավալիորեն կտապալենք ոչ միայն հազարամյակաների խորքից եկող հայկական պետականության ծրագիրը, այլ նաև հարցականի տակ կդնենք հայության ֆիզիկական գոյությունն ընդհանրապես»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը