Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:34 26-03-2023

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։ Ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԿԸՀ կայքով։

Տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից։

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։
Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 15 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 1 կազմակերպություն, մեկ դաշինք։

ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը, Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը օրվա ընթացքում հերթապահություն են իրականացնելու Սիսիան համայնքի ընտրատեղամասերում, իսկ ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ Անի համայնքի ընտրատեղամասերում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին