copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 25-03-2023

Իսրայելի վարչապետի որդին մեղադրել է ԱՄՆ-ին` երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն սկանդալային հայտարարություն է արել` ԱՄՆ-ին մեղադրելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post պարբերականը, այս մասին Իսրայելի վարչապետի որդին նշել է իր թվիթերյան գրառումներում։

Գրառումներից մեկում Յաիր Նեթանյահուն նշել է, որ Իսրայելում տեղի ունեցող դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի հետեւում կանգնած են ամերիկացիները: Նրա խոսքով` այս ամենն իրականացվում է իր հոր վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս ստիպեն համաձայնության հասնել իրանցիների հետ։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը կանգնած է Իսրայելում Նեթանյահուին տապալելու բողոքի ցույցերի հետեւում, ակնհայտ է, որ դա արվում է իրանցիների հետ համաձայնություն կնքելու համար»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը մտադիր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել՝ դատարանների լիազորությունները սահմանափակելու նպատակով։ Սա զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ողջ Իսրայելում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ