Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:28 25-03-2023

Ոստիկանությունը դեռ չգիտի` Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված` փակ փողոցներ լինելո՞ւ են, թե՞ ոչ

Երևանում այսօր կայանալու է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղը։

Սովորաբար մայրաքաղաքում նման խոշոր միջոցառումների կազմակերպման պարագայում վարորդների համար երթևեկության ընթացքում խցանումներից խուսափելու համար հարակից տարածքների երթևեկությունը դադարեցվում է, կամ որոշակի փոփոխություններ են լինում։ Ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ նման փոփոխության մասին մինչ այս պահը դեռ տարածված չէ։

Oragir.News-ը ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից փորձեց ճշտել, թե արդյո՞ք փակ փողոցներ լինելու են, և ինչո՞ւ մինչ այս պահը այդ մասին հայտարարություն դեռ չկա։ Վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ եթե ստանան նման հաղորդագրություն, կտարածեն։

«Համապատասխան կառույցներից կտան՝ կտրամադրենք ժողովրդին, եթե անհրաժեշտություն լինի»։

Պարզաբանմանը՝ եթե մինչ այս պահը պահը նման հայտարարություն չկա, կարելի է ենթադրել, որ փողոցները չեն փակվելու, նա պատասխանեց․ «Չեմ կարող ասել, եթե կունենանք հրապարակման ենթակա հայտարարություն, կհրապարակենք»։

Հիշեցնենք, որ խաղի մեկնարկը ժամը 21։00-ին է։ Խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը հայտարարել է, որ աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մարտի 25-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել