Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 24-03-2023

Ալիևը չպետք է վտանգի իր հարաբերական անդորրը. իրանցի պաշտոնյան նախազգուշացրել է Ադրբեջանի նախագահին

Իրանի իսլամական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալի Մոկասին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չպետք է վտանգի ենթարկի իր հարաբերական անդորրը։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tansim լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան Ալիևին հորդորել է տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրը։ Նա կրկին հիշեցրել է, որ հայ-իրանական սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է հանդիսանում։

«Հայաստանի հետ մեր սահմանը երկրի ակտիվներից մեկն է, և մենք հույս ունենք, որ Ալիևը սխալ որոշում չի կայացնի, քանի որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, իսկ այդ գործողությունները կարող են միայն թուլացնել մեր հարաբերությունները»,- ասել է նա։

Մոկասին հավելել է նաև, որ Իրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ ունեցած ընդհանուր սահմանը։ «Հայաստանն էլ է ուզում պահել այս սահմանը, ուստի ոչ ոք չպետք է խանգարի այդ հարցում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել