Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 24-03-2023

ԱՄՆ-ն շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուղղակի և անուղղակի կերպով միջամտել այլ երկրների, այդ թվում՝ Բելառուսի ներքին գործերին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։

«Իհարկե, Միացյալ Նահանգները շարունակում է փաստացի ուղղակիորեն և անուղղակիորեն միջամտել տարբեր պետությունների, այդ թվում՝ Բելառուսի ներքին գործերին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հայտնել է, որ մոտ ապագայում Բելառուսի ընդդիմադիր ուժերի հետ փոխգործակցության համար հատուկ բանագնաց նշանակելու Վաշինգտոնի մտադրությունը ոչ ավելին է, քան միջամտություն այդ երկրի ներքին գործերին։ Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսը բավականաչափ ուժեղ է իր ներքին գործերին արտաքին միջամտության փորձերը խափանելու համար։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ նման փորձերը ուշադրություն են պահանջում։

«Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ սրա նկատմամբ, բայց վստահ ենք, որ բելառուսական պետությունը կայուն է, ուժեղ և ի վիճակի է կանխել նրանց, ովքեր ցանկանում են միջամտել իրենց ներքին գործերին»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է մոտ ապագայում բելառուսական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը։ Նա չի պարզաբանել, թե ով կարող է ստանձնել այդ պաշտոնը և կոնկրետ երբ է անհրաժեշտ սպասել նշանակումը, սակայն խոստացել է, որ դա տեղի կունենա շատ շուտով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել