copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:57 24-03-2023

Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած տղամարդն օդանավակայանում հանկարծամահ է եղել

Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թ․-ն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

«Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը