copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:22 23-03-2023

Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ ֆոնդային բորսայի նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն:

Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել Հայաստանի ֆոնդային բորսայի նախաձեռնություններին և ծրագրերին, ինչպես նաև բորսայի հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել