copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:24 23-03-2023

Նավալնին արդեն Հ1-ի անցանկալիների ցանկում է․ «Օսկարը» մասամբ է թարգմանվել

Ամերիկյան հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում այն հեռարձակող Առաջին ալիքի եթերում թարգմանությունը դադարեցվել է։ Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցողներին գրեթե բառացի թարգմանող հաղորդավարներից Հրաչուհի Ութմազյանը ինչ-որ փուլում դադարում է թարգմանել հաղորդավարի խոսքերը և միայն մի քանի ընդհանուր բառով ներկայացնում է, թե ինչպես է նկարահանվել ֆիլմը, իսկ իրական ասելիքն արդպես էլ մնում է չթարգմանված։

Չնայած, հեռուստաընկերությունը պարբերաբար հրապարակում է իշխող թիմի կողմից արվող հակառուսական ու հակապուտինյան քարոզը, սակայն այս դեպքում Ուկրաինացի քաղաքական գործչին վերաբերող հատվածն այդպես էլ մնում է չթարգմանված։

Oragir.News-ը փորձեց Առաջին ալիք-ից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք սա հեռուստաընկերության կողմից վարվող քաղաքականության հետևանք է, թե հաղորդավարի՝ այս դեպքում Հրաչուհի Ութմազյանի անձնական դիրքորոշման արտահայտում, սակայն Առաջին ալիքի Միջազգային և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Աննա Օհանյանը մեր զանգերին չպատասխանեց։

Ուստի այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյոք սա քաղաքական դիրքորոշման վերախմբագրման արդյունք է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ