copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:26 23-03-2023

Ադրբեջանը խախտում է թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե միջազգային նորմեր․ Թագուհի Թովմասյան

Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները՝ ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա և կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Մարտի 22-ին, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
Նույն օրը Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտարի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը միաժամանակ կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։
Այսպիսով Ադրբեջանը խախտում է թե նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, թե միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ ու նորմեր։

Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին, խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցները՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը