Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 20-03-2023

Փետրվարյան ավերիչ երկրաշարժերը Թուրքիային պատճառել են 104 միլիարդ դոլարի վնաս. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք չի մոռանա իր բարեկամների՝ ԵՄ երկրների, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների ցուցաբերած համերաշխությունը՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է՝ առցանց ձևաչափով ելույթ ունենալով ԵՄ հանձնաժողովի և Շվեդիայի կողմից կազմակերպված «Միջազգային դոնորների համաժողովում»։

Էրդողանը հայտնել է, ավերիչ երկրաշարժերի պատճառած վնասը կազմել է 104 միլիարդ դոլարի, իսկ տուժած 11 նահանգներում օգտագործման համար ոչ պիտանի դարձած շենքերի թիվը՝ 298 հազար։ «Ոչ մի երկիր ի վիճակի չէ միայնակ դիմակայել նման մեծության աղետին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Վերջինս այս համատեքստում նշել է Եվրամիության, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների ներդրումը՝ երկրաշարժերի հետևանքների վերացման գործում։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել երկրի իշխանությունների կողմից գործադրված ջանքերի վրա, որոնք ուղղված են աղետից տուժած շրջանների վերականգնմանը։ «Մենք կվերականգնենք ենթակառուցվածքները, աշխատատեղերը, պատմամշակութային արժեքները, կվերակենդանացնենք երկրաշարժից ավերված բոլոր քաղաքները»,- խոստանում է Էրդողանը։

Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները մտադիր են ընդհանուր առմամբ կառուցել 650 հազար տուն, որից 319 հազարը ընթացիկ տարվա ընթացքում կհանձնեն բնակիչներին։ Նա նշել է նաև, որ շարունակում են վրանային և կոնտեյներային ճամբարների կառուցումը՝ ընդգծելով, որ երկու ամսվա ընթացքում նախատեսում են կես միլիոն մարդու համար 108 հազար կոնտեյներ տեղակայել։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել՝ Սիրիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել