copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:47 20-03-2023

Հայաստանը Ստրասբուրգում կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ մարտի 20-ին Ստրասբուրգում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ տիկին Շիոֆրա Օ՛Լիրին, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, ՄԻԵԴ դատավորները և այլ հրավիրյալներ։

«Ներկաներին ուղղված բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանը մեծ եռանդով կյանքի է կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդա­վարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման և վճռական է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու հարցում։ Դեսպան Արման Խաչատրյանն ընգծել է նաև ԵԽ և ՖՄԿ միջև համագործակցության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը կյանքի կոչելու հարցում Հայաստանի կողմից տարվող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով միջոցառման պատվավոր հյուր, ՄԻԵԴ նախագահ, տիկին Շիոֆրա Օ՛Լիրիին՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստել է Հայաստանի աջակցությունը ՄԻԵԴ գործունեությանը և վերջինիս աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագահ Օ՛Լիրիի ջանքերին:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիին, Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը և Ֆրանսիայի դատավոր Մատիաս Գիմառը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում