copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:09 23-11-2022

Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը համաձայնեցվել է. Զաս

Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում ԱԳՆԽ, ՊՆԽ եւ ՀԱՊԿ ԱԽՔԿ համատեղ նիստերի ժամանակ։

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության եւ մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ համաձայնության հասնելու, սահմանների իրավական ձեւակերպման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկատվությունը, որը մեզ է հասնում ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով, հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այդ սպառնալիքների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ երեք արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ մայիսին, սեպտեմբերին եւ հոկտեմբերին։

Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱԽ որոշման նախագիծը»,- հայտարարել է Զասը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում