copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 20-03-2023

Չնայած եռակողմ հայտարարությունը ստորագրելիս տրված խոստմանը, Հայաստանը շարունակում է մի շարք բնակավայրեր օկուպացված պահել. Բաքուն մեղադրում է «օկուպացիան շարունակելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարություն է տարածել, որում արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մարտի 18-ի հայտարաությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաջըզադեն խստորեն դատապարտել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայկական կողմին մեղադրելով Ադրբեջանի նկատմամբ «անհիմն տարածքային պահանջները շարունակելու, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը թիրախավորելու, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ»։ Նա Հայաստանին կոչ է արել հասկանալ 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրողությունների, ինչպես նաև զերծ մնալ «ագրեսիվ քայլերից և ռեւանշիստական ​​քաղաքականությունից»։

Վերջինս պնդել է, թե, իբր հայկական կողմը, որը «30 տարվա օկուպացիայի ընթացքում անտեսել է օկուպացիան դադարեցնելու միջազգային կազմակերպությունների կոչերն ու որոշումները, պետք է դադարեցնի միջազգային կազմակերպություններին որպես գործիք օգտագործելու փորձերը և վերջ դնի միջազգային կազմակերպությունների հետ Ադրբեջանի համագործակցությանը և հարաբերություններին միջամտելու փորձերին»։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պատվիրակությունը 2021 թվականի հոկտեմբերին ծանոթացել է Արցախի օկուպացված տարածքներում «Հայաստանի կողմից իրականացված լայնածավալ ավերածություններին՝ այդ թվում Մատաղիս բնակավայրում»։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքում» միջազգային կազմակերպությունների գործունեությունը կիրականացվի երկրի օրենսդրության շրջանակներում, և երբեք թույլ չի տրվի, որ վերջիններս միջամտեն երկրի ներքին գործերին։

Հաջըզադեն Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Արցախի տարածքում ապօրինի վերաբնակեցում իրականացնելու մասին հայտարարությունը «կեղծավորության ակնհայտ դրսևորում է որակել»։ Նրա խոսքով՝ «Հայաստանը տասնամյակներ շարունակ ադրբեջանցիների դեմ լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել, փորձել է հայկականացնել ադրբեջանական տարածքները և այնտեղ վերաբնակեցնել ոչ միայն իր տարածքում ապրող, այլ նաև Մերձավոր Արևելքի երկրներից ժամանած հայերին»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել է «ադրբեջանական տարածքները օկուպացիայի տակ պահելու համար»։ Նրա խոսքով՝ «Հայաստանը չնայած իր խոստումներին, օկուպացիայի տակ է պահում Ղազախի շրջանի յոթ գյուղերը և Սադարակի շրջանի մեկ գյուղ»։

Նա միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության ստորագրումից երկու շաբաթ անց իր զինծառայողներին «ապօրինի կերպով Ադրբեջանի տարածք տեղափոխելու և այնտեղ ռազմական սադրանք կատարելու համար»։ «Չնայած այդ կալանավորներին որպես ռազմագերի ներկայացնելու Հայաստանի փորձերին` այդ անձինք չեն ճանաչվել որպես ռազմագերի, և Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել են այդ հայցը և նրանց ազատ արձակելու պահանջը»,- ասել է նա:

Հաջըզադեն հավելել է, թե, «իբր հայկական կողմն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներից, և չնայած եռակողմ հայտարարությունը ստորագրելիս տված խոստմանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մի շարք բնակավայրեր և տարածքներ»։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի