copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:04 20-03-2023

Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։

«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», - ասաց Քոչարյանը։

Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞ կմասնակցեն հարցաքննությանը, թե՝ ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ Գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել:

Ես արձագանքում եմ՝ Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները և ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»:

Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։

Այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:

«Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել»,- գրել էր նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի