Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:31 18-03-2023

Հայաստանի իշխանությունը, որը ժամանակին ասում էր Ղարաբաղը Հայաստան է և վերջ, այժմ ասում է՝ եկեք ապրենք 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը, որն ասում էր «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ, ինչպես նաև Ադրբեջանին սպառնում էր նոր պատերազմով, այժմ նոր հովանավոր է փնտրում»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղ կատարած այցելության ժամանակ։

Ադրբեջանի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի իշխանությունը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ, այժմ ասում է՝ եկեք ապրենք 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։

Ալիևը հայտնել է, որ Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հարմարավետ ապրելու պայմանը մեկն է. ընդունել Ադրբեջանի պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք, խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչպես նաև Բաքվի պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել։ «Միայն այդ դեպքում նրանք կարող են հարմարավետ ապրել 29000 քառակուսի կիլոմետր տարածքում, դա այն է, ինչ նրանք հիմա ցանկանում են»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ Հայաստանի և իր թիկունքում կանգնած «կեղծավոր երկրները պետք է իմանան, որ Ադրբեջանի դեմ որևէ կեղտոտ ծրագիր չի իրականացվելու»։ «Մենք ունենք իշխանություն, ունենք ընկերներ, մենք ունենք ամուր դիրքեր աշխարհում և ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո»,- նշել է Ալիևը։

Վերջինս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 44 օր շարունակ միայն առաջ է ընթացել և որևէ հետքայլ չեն արել։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ադրբեջանի բանակից որևէ մեկը փախուստի չի դիմել, մինչդեռ «հայկական կողմն ունեցել է 11 հազար դասալիք»։

Ալիևը նաև պահանջել է, որ ապագա խաղաղության պայմանագրում արտացոլվի նաև այսպես կոչված «օկուպացիայի», պատերազմի և հետպատերազմյան իրողությունները՝ նշելով, որ այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։ Նա կրկին սպառնացել է Հայաստանին՝ ասելով, որ եթե ​​Հայաստանին խաղաղության պայմանագիր անհրաժեշտ չէ, ապա Ադրբեջանին նույնպես անհրաժեշտ չէ։ «Դրանից հետո կտեսնենք, թե սա ինչով է ավարտվելու»,- սպառնացել է նա։








Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել